Thursday, September 25, 2014

Մեր սաների հաջողությունները թեքվանդոյի մրցաշարում


Մեր սաների հաջողությունները թեքվանդոյի մրցաշարում

«Քվանտ» վարժարանում սովորող աշակերտներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց գիտելիքների պաշարով, այլև մարզական պատրաստվածությամբ: Նրանցից երեքը հաճախում են թեքվանդոյի` Վահե Վարոսյանը և Սարգիս Մուրադյանը 5-2 դասարանից և Ներսես Հովսեփյանը 6-1 դասարանից:
Այսօր մենք զրուցեցինք տղաների հետ և փորձեցինք բացահայտել հաջողության գաղտնիքը:
Վահեն և Սարգիսը եղբայրներ են, թեքվանդոյի սպորտաձևով զբաղվում են արդեն 3 տարի, իսկ Ներսեսը` մի փոքր ավելի: Տղաները կարճ ժամանկամիջոցում հասցրել են մասնակցել տարբեր մրցաշարերի:
Սարգիսը գրանցել է հետևյալ հաջողությունները՝ երկու անգամ առաջին, մեկ անգամ երրորդ կարգեր է ստացել ակումբային մրցաշարերում, իսկ Երևանի առաջնությունում՝ առաջին տեղ:
Ներկայացնենք նաև Վահեի հաջողությունները՝ Երևանի առաջնությունում երկրորդ տեղ, ակումբային մրցշարերում` առաջին, և երկու անգամ երկրորդ կարգեր:
Վեցերորդ դասարանցի Ներսեսը հետ չի մնում իր ընկերներից: Նա երեք անգամ մասնակցել է Հայաստանի առաջնությանը՝ գրավելով առաջին տեղ: Հաջողություններ է գրանցել Երևանի և ակումբային մրցաշարերում՝ գրավելով տարբեր հորիզոնականներ: Բայց չսահմանափակվելով իր երկրում ունեցած նվաճումներով՝ Ներսեսը մասնակցել է Օդեսսա քաղաքի առաջնությանը՝ Հայաստան բերելով երրորդ կարգի մրցանակ:
Իսկ «Ինչու՞մ է կայանում ձեր հաջողության գաղտնիքը» հարցին տղաները պատասխանեցին հետևյալը. «Աշխատում ենք ջանասիրաբար, բաց չենք թողնում մարզումները, հետևում ենք մարզիչի խորհուրդներին և չենք ընկճվում»:

No comments:

Post a Comment