Thursday, September 25, 2014

«Քվանտ» վարժարան

«Քվանտ» վարժարան ոչ առևտրային կազմակերպություն - ոչ պետական վարժարան Երևանում։ Հիմնադրվել է 1991 թվականին Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվի հիմքում։ Մատուցում է միջնակարգ և ավագ դպրոցի, ինչպես նաև այլ կրթական ծառայություններ։ Վարժարանը ընդունում է սաներ սկսած 1-ին դասարանից։
Եթե ուզում եք 11-12- րդ դասարաններում սովորել միջազգային կրթական ամենահայտնի համակարգում, ստանալ որակյալ կրթություն անգլերենով, ավարտական վկայականի գնահատականների հիման վրա ստանալ հնարավորություն` ընդունվելու արտասահմանյան մի շարք առաջատար համալսարաններ, ապա շտապե'ք գրանցվել «Քվանտ» վարժարանի կողմից կազմակերպվող Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 8-10-րդ դասարանցիների նախապատրաստական խմբերում (Pre-IB): Դիմել կարող են ինչպես «Քվանտ» վարժարանի, այնպես էլ այլ դպրոցների աշակերտները: 

Ցուցակագրվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)42-22-17, (091)23-29-51 հեռախոսահամարներով կամ այցելել «Քվանտ» վարժարան (201 սենյակ): Դիմել մինչև սեպտեմբերի 30-ը:

Միջազգային բակալավրիատի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.ibo.org կայքում:

No comments:

Post a Comment